Մայրենի

Լուցկիներով աղջիկը: Հանս Քրիստիան Անդերսեն

Համառոտ պատմեք ստեղծագործությունը:

Նոր տարվա նախօրյակ էր: Աղջիկը ցուրտ դրսում թափարում էր և ուզում էր լուցկիներ վաճառել, որպեսզի մի գրոշ աշխատեր: Նա այնքան մրսեց, որ մի տան անկյունում նստեց և սկսեց ցրտից մի քիչ տաքանալու նպատակով լուցկիներ վառել: Նրա առաջ հայտնվեցին մի վառարան, որի միջից տաքություն էր դուրս գալիս, հետո սեղան, որի վրա հրաշալի ուտելիքներ էին դրված և հետո նա տեսավ մի եղևնի, որը շատ գեղեցիկ զարդարված էր: Բայց այդ ամենը կորում էր, երբ լուցկին հանգում էր: Այդպես երեք լուցկի վառելուց հետո նա վառեց մյուսը և նրա առաջ հայտնվեց նրա մահացած տատիկը, որը միակն էր, ով նրան սիրում էր: Նա տատիկին խնդրում էր, որ վերցնի իրեն և տանի իր մոտ: Նա գիտեր, որ երբ լուցկին հանգի տատիկը կանհետանա, այդ պատճառով վառեց բոլոր լուցկիները: այդ պահին տատիկը նրան իր մոտ կանչեց և նրանք միասին գնացին Աստծո մոտ: Առավոտյան լուցկիներով աղջկա մարմինը գտնվեց արևային շողքերի մեջ և բոլոր մարդիկ չէին կարող իրենց պատկերացնել, թե ինչպես է այդ աղջիկը դիմավորել իր նոր տարին:

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները,
որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի: Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում:

Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:

Վերջապես աղջիկը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով: Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ: Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:

Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը: Աղջիկը ևս մի լուցկի վառեց:  Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով: «Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»:

Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:

— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:

Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:

— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ:

Advertisements

Բան ունեմ ասելու

Սկզբում բոլորին շնորհավորում եմ թող ձեր բոլոր երազանքները կատարվեն։Նոր տարուն պետք չի ձեր մայրիկից և հայրիկից շատ բաներ ուզել,որովհետև նրանք քեզ տալիս են սեր,ուրախթյուն։Նրանք ուզում են դուք միշտ ուրախ լինեք ինչ կարողանում են անում են, իսկ եթե չեն անում մի տխրեք նրանք ամպայման ձեր ուզածը կանեն։

Շնորհավոր 2018 Թ.

Պատմություն

  1. Թվարկեք Արարատյան թագավորության և Ասորեստանի հարաբերությունների դրական և բացասական կողմերը;
    Ք. ա. VIII դարում, երբևնի Ասորական հզոր պետությունը թուլացավ, երբ սկսեց մրցակցել օրեցօր հզորացող Արարատյան թագավորության հետ: Արարատյան թագավորությունը, որը Ասորեստանի Հյուսիսում էր նրա մշտական թշնամին էր: Արարատյան թագավորությունը կազմված էր զարմասեր ցեղերից և շատ հարուստ էին, Ասորեստանցիները շարունակ հարցակում էին գործում այդ հարուստ հողերի վրա և այնտեղից մեծ ավար էին բերում: Արգիշտին Ասորեստանի դեմ տարել է 14 հաղթանակ, որի շնորհիվ Արարատյան թագավորությունը դարձավ զորեղ պետություն նվաճած երկրներում Ասորեստանը կառուցում էր լավ ճանապարհներ: Արարատյան թագավորության մասին մենք տեղեկություններ ենք իմանում Ասորական սեպագիր արձանագրություններից: Ասորսական գրադարանում կան կավե աղյուսներով գրքեր, որոնց առասպելները հասել են մեզ:
  2. Պատմեք Աքեմենյան Իրանի մասին;
  3. Համեմատեք Բաբելոն, Ասորեստան և Աքեմենյան Իրան պետությունները;
    Ամենահզորը Աքեմենյան Իրանն էր, որովհետև նա համաշխարհարային տերություն էր և ներառում էր ամբողջ Ասիան: Հետո Ասորեստանն է իր ռազմական ուժով ու արհեստավաժ բանակով: ԵՎ վերջում նոր Բաբելոնը, որը այնքան էլ հզոր չէր, բայց գիտակցում էր, որ զենքով նվաճած պետությունը զենքով չեն պահում, պետք էր օրենք և կարգ ու կանոն: Այդպես առաջին օրենսգիրքը ստեղծվե այնտեղ` Բաբելոնում:
  4. Գրեք պատմվածք կամ հեքիաթ մ.թ.ա. III դարում Պերսեպոլիսում ապրած Ձեր հասակակցի մասին:

Պերսեպոլիս: Շատ գեղեցիկ մի քաղաք, որտեղ ապրում են շատ հետաքրքրասեր մարդիկ: Այնտեղ է նաև գտնվում Արքայական Ճանապարհը, որը ձգվում է մայրաքաղաքից մինչև Էգեյան ծով: Այդ ճանապարհը արքան կառուցել էր, որ կանոնավոր կերպով երթևեկեր թագավորակա փոստը: Մայրաքաղաքից լուրերը հասնեին բոլոր սատրապություններ և հետ գային դեպի թագավորը: Դա տևում էր օրեր, նույնիսկ շաբաթներ և կար նաև այսպիսի դժվարություններ, երբ բամբերը կարող էր ենթարկվել հարձակման և սպանվել, կարող էր հոգնել և լուրջ հիվանդություններ ձեռք բերել, կամ բուքի և անձրևի ժամանակ դժվարանար գնալ ճանապարհ, կամ ձիերը կարող էին հոգնել և սատկել: Այդ ամենը միշտ տեսնում էր ճանապարհի եզրին հոր քարվանսարայում ապրող մի փոքրիկ տղա: Մի օր նա որոշեց թեթևացնել այդ բանբերների ծանր աշխատանքը և այդ առաջարկով գնաց թագավորի մոտ: Նա ասաց թագավորին, որ թագավորի աչք ու ականջ սատրապներից արագ լուրերը ստանալու համար կարելի է վարվել Արքայական ճանապարհի հետ մեկ ուրիշ ձևով: Իրարից մեկ-երկու կիլոմետր հեռավորության վրա կանգնել ձիավորներ: Նրանք վազքով լուրը հաղորդելով փոխանցում են մյուս ձիավորին: Մեկ ձիավորը սրաշավ գնում էր մեկ-երկու կիլոմետր և հրամանագիրը տալիս մյուս ձիավորին, սայել հետևյալին և այլն: Այսպես լուրը ամեն մի սատրապությունից երկու-երեք օրվա մեջ ահագին ճանապարհ կտրելով փոստը կհասնի մայրաքաղաք: Թագավորը շատ ուրախաց լսելով այսպիսի խորհուրդ և շտապ հրամայեց վարվել այդ ձև: Նույնիսկ թագավորը պալատում նստած կարող էր ուտել Էգեյան ծովի թարմ ձուկը: Ու այդ ճանապարհը պետք է պահպանեին լավ վճարվող պահակները:

Աղբյուրներ` Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան, էջ 26-32, 41-44

Աքեմենյան Պարսկաստան

Ուսումնական ֆիլմ. «Բաբելոնի աշտարակ»

Ամանորի մասին 9 խնդիր

1. Ամանորին ջերմաշտիճանը -30ºC էր, իսկ Ամանորից երկու օր անց -20ºC: Քանի աստիճան տաքացավ եղանակը:
2. Տղան զարդարում է տոնածառը: Նա  5 խաղալիքը կախում է 2 րոպեում: Տոնածառին նա կախեց 100 խաղալիք: Քանի րոպե տևեց ամբողջ տոնածառը զարդարելը:
3. Խոզի միսը կշռում է 5 կգ, բայց ամանորյա սեղանին կարող է տեղավորվել միայն 2 կգ միս: Քանի գրամ միս պետք է կտրել:
4. Ձմեռ պապը պետք է Ամանորի գիշերն  անցնի 1000կմ ճանապարհ: Նրա կառքի  արագությունը 100կմ/ժ է: Քանի ժամում նա կանցնի ամբողջ ճանապարհը:
5. Անցած տարի Ամանորին Աբրահամի տուն գնաց 10 հյուր և ամեն տարի հյուրերի քանակը շատանում է 2-ով: Քանի հյուր կունենա Աբրահամը 5-րդ Ամանորին:
6. Գոհարիկը Ամանորին սովորեց ընդհամենը 3 երգ,  Ամանորից հետո եւս  սովորեց 3 երգ: Եթե ամեն տարի Գոհարիկը այսքան երգ սովորի, քանի երգ կիմանա նա երեք տարի հետո:
7. Ձմեռ պապը ամեն երեխային պետք է նվիրի 4 նվեր: Այս տարի երեխաների քանակը 10 անգամ շատացել է: Քանի նվեր պետք է պատրաստի ձմեռ պապը, եթե անցած տարի երեխաների քանակը 100-ն էր:
8. Շունը իր տնից դուրս է գալիս 18:00-ին: Նա պետք է անցնի 120կմ ճանապարհ: Ինչ արագություն պետք է ունենա շունը, որպեսզի հասնի տեղ ժամը 00:00-ին`Նոր տարուն:
9. Ամանորի գիշերը յուրաքանչյուր հյուր ուտում է 3 ափսեի մեջ: Քանի կեղտոտ աման կլինի Ամանորից հետո, եթե այս տարի Ամանորի գիշերը եկել է 67 հյուր:

Տասնորդական կոտորակների համեմատումը

Առաջադրանքներ (դասարանում)

1․ Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 2,64 , դ) 15,899 > 14,9 , ե) 78832,91 > 78732,91 ,

բ) 72,93 < 73,851 , գ) 0,382 > 0,45 , զ) 663,0001 < 663,0002 ։

2․ Ո՞ր բնական թվերն են գտնվում հետևյալ տասնորդական կոտորակների միջև.

ա) 5,68  6,7-6 ,  գ) 7,2 և 8,2-8 ,  ե) 2,833 և 4,11 ,

բ) -2,001 և 3,5-0,1,2,3 ,  դ) -1,5 և 3,5- ,  զ) 7,1 և 10,2 ։

3․ Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 2,547 > 2,537 , գ) 10,85 <10,95 , բ) 5,568  > 4,568 , դ) 885,621 < 885,633 ։

4․*  Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի մեծ.

ա) 6,37-ը, թե՞ 6,375-ը,               բ) 783,5-ը, թե՞ 783,6-ը,                  գ) 0,893-ը, թե՞ 0,8-ը,

դ) –31,72-ը, թե՞ 18,6-ը,              ե) 293,4-ը, թե՞ 294,3-ը,             զ) –11,25-ը, թե՞ –11,257-ը:

5.* Գրե՛ք տվյալ կոտորակին հավասար տասնորդական կոտորակ.

3/20,  4/25,  6/20, 12/50,  3/4,  334/100, 60/250։

6.* Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ   և  կոտորակային մասը

6/10-0,6, 140/100 -1,40, 1250/1000-1,250, 31/10- 3,1, 29/100- 2,9, 6/10- 6,0, 5011/100- 5,011, 62/1000- 6,2,7/100- 7, 8/100- 8,0, 11/10000-1,1, 103/1000- 1,03, 49/10- 4,9: